ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Ձեր առջև ամբաստանյալ է

Ձեր առջև ամբաստանյալ է
12.09.2013 | 14:39

«Ես Սերժ Սարգսյանից ամենադժգոհ մարդն եմ այս երկրում` որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքագետ ամենամեծ հալածանքներին այսօր ես եմ ենթարկվում` չորս գործ են իմ դեմ հարուցել, այդ թվում` մեկ քրեական, ձեր առջև ամբաստանյալ է: Երեք քաղաքացիական գործերով էլ մեծ տույժերի եմ ենթարկվել, որպեսզի սնանկացվի քաղաքագետների միությունը, սա է վիճակը»,- ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Իրատես de facto» ակումբում հրավիրված ասուլիսում, այնուամենայնիվ համարելով, որ, Մաքսային միությանն անդամակցությունից բացի, Հայաստանն ու Հայաստանի նախագահն այլընտրանք չունեն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ